Վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ աճում է նաև մարտկոցների և էներգակուտակիչների պահանջարկը: Առանց մարտկոցների համակարգերի անհնար է պատկերացնել վերականգնվող էներգետիկայի ապագան։ Դրանք են ապահովում արևային և քամու էներգիաների օգտագործման բարձր արդյունավետությունը և նպաստում վերականգնվող էներգետիկ պաշարների մասնաբաժնի ավելացմանը։ Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, թե ինչպես են էլեկտրաէներգիայի կուտակման և պահեստավորման տեխնոլոգիաները կիրառվում էլեկտրաէներգիայի ոլորտում ՝ մասնավորապես էլեկտրամոբիլների և այլ սարքերի արտադրությունում , ինչպես նաև խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում։
Անդրադառնալով Հայաստանում վերականգվող էներգետիկայի զարգացման կարևորությանը, պետք է գիտակցենք, որ մենք նույնպես կունենանք պահուստային մարտկոցների համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը՝ էլեկտրամոբիլնելի և լիցքավորման կայանների համակարգը զարգացնելու, ինչպես նաև արևային և հողմային էներգիայի առավել արդյունավետ կիրառումն ապահովելու համար: